Ռունիին նվիրված խաղում «Յունայթեդն» ու «Էվերթոնը» չպարզեցին հաղթողին (լուսանկարներ, տեսանյութ)


05:14 , 4 օգոստոս, 2016

Lurer.com–ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդն» Ուեյն Ռունիին նվիրված ընկերական խաղի շրջանակներում ուժերը չափեց «Էվերթոնի» հետ:

«Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց առանց հաղթողի` 0:0:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազում չէր: Կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ 46-րդ րոպեին, իսկ Ուեյն Ռունին փոխարինվեց 53-րդ րոպեին: