03:46 , 4 օգոստոս, 2016
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներում է շնորհել 214 բանտարկյալի, հայտնել են Սպիտակ տան կայքում: Դա մեկ օրվա ընթացքում ներումների ամենամեծ քանակն է՝ սկսած XX դարասկզբից, հայտնում է gazeta.ru-ն:
Այդ հրահանգը ստորգրվել է թմրանյութերի տարածման դեմ ԱՄՆ իշխանությունների պայքարի տարիներին երկարաժամկետ բանտարկություն ստացած բանտարկյալների ազատ արձակման Օբամայի ջանքերի շրջանակներում:
Ազատվածների այդ խմբում են 67 մարդ, որոնք եղել են ցմահ բանտարկված, մեծ մասամբ բռնության հետ չկապված հանցագործությունների համար, այդ թվում՝ թմրանյութերի:
Իր նախագահական 2 ժամկետների ընթացքում Օբաման ներում է շնորհել 562 մարդու՝ ավելի շատ, քան նախորդ բոլոր նախագահները միասին վերցրած, նշել է Սպիտակ տունը: