«ԻՊ»-ի զինյալները կատուների օգնությանն են դիմել


03:31 , 4 օգոստոս, 2016

Operativ.am–ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները փորձում են փոխել իրենց արնախում կերպարը: «ԻՊ»-ի ահաբեկիչներն իրենց զինանոցում կատուներ են պահում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: 

Դաժան ու արնախում զինյալները փորձում են մարդկանց կարծիքն իրենց մասին մեղմել կենդանիների օգնությամբ:

Համացանցում են հայտնվել ահաբեկիչների՝ կատուները գրկած լուսանկարները, որով նրանք ցանկանում են ցույց տալ, թե իրենք այքան էլ դաժան չեն, և կատուները նրանց գիրկն են գնում:

Մինչ այժմ հրապարակված հոդվածներից պարզ է դարձել, որ «ԻՊ»-ը իր պայքարի ժամանակ կիրառում է ամենադաժան մեթոդները, ինչպես նաև երեխաներից մահապարտ-ահաբեկիչներ է պատրաստում: