01:28 , 4 օգոստոս, 2016
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում դրոշ արտադրողները հուլիսի 15-ին երկրում կատարված ռազմական հեղաշրջումից հետո ստացել են 10 միլիոն հատ թուրքական դրոշի պատվեր։
Հաղորդվում է, որ դրոշների տարեկան արտադրությունը կազմում է 20 միլիարդ լիրա (1 դոլարը համարժեք է 3 լիրայի) և նորմալ պայմաններում արտադրվում էր 3 միլիոն դրոշ, մինչդեռ հեղաշրջման փորձից հետո դա հասել է 10 միլիոնի։
Այդ պատվերները պետք է ավարտվեն մինչև օգոստոսի ավարտը։