Իսպանական ոստիկանությունը ֆլեշմոբը շփոթել է ահաբեկչության հետ


23:26 , 3 օգոստոս, 2016

168.am-ը գրում է.

Իսպանիայի ոստիկանությունը բերման է ենթարկել գերմանացի վեց կին զբոսաշրջիկների, ովքեր փորձել են ֆլեշմոբ կազմակերպեն առափնյա Ժիրոն քաղաքում: Ինչպես հաղորդում է Interfax­-ը, այս մասին հայտնել է Կատալոնիայի ոստիկանությունը:

Քաղաքացիները գերմանացի զբոսաշրջիկներից մեկին շփոթել են հանրահայտ աստղերից մեկի հետ և փորձել լուսանկարվել նրա հետ:

Հավաքված ամբոխի մեջ հրմշտոց և իրարանցում է սկսել, ինչն էլ ոստիկաններին հիշեցրել է Ֆրանսիայի Նիս քաղաքում այս տարի տեղի ունեցած ահաբեկչության տեսարանը: 20-­25 տարեկան զբոսաշրջիկներին բերման են ենթարկվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունն արդեն իսկ ընդունել է շփոթմունքի փաստը: