Շմեյխելը նոր պայմանագիր կստորագրի «Լեսթեր»-ի հետ


23:34 , 3 օգոստոս, 2016

«Լեսթեր»-ի դարպասապահ Կասպեր Շմեյխելը նոր պայմանագիր կստորագրի Անգլիայի չեմպիոնների հետ:

Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` դանիացի դարպասապահը, ում ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի շարք ակումբներ, 5-ամյա պայմանագիր կստորագրի իր ներկայիս ակումբի հետ:

Նշվում է, որ նոր պայմանագրով կվերանայվի 29-ամյա դարպասապահի աշխատավարձի չափը: