23:42 , 3 օգոստոս, 2016
Lurer.com-ը գրում է.
Օգոստոսի 3-ին, ժամը 19.21-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի «Ճահերի կղզի» կոչվող տարածքին ափամերձ հատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Շ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 22 OL 098 պետհամարանիշով ավտոմեքենան: