23:02 , 3 օգոստոս, 2016
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզը Կրոնական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է, որ անհնար է կրոնական կառույց անվանել FETÖ (Ֆեթուլահ Գյուլենի) ահաբեկչական կազմակերպությունը.
«FETÖ-ն բազմաթիվ տարիներ շահագործել է կրոնական զգացմունքները, փորձել է խեղաթյուրել մեր կրոնի հիմնական արժեքները և հայեցակարգը, հակաիսլամական ու անբարոյական գործողությունների, սադրանքների ու կեղծիքի օգնությամբ հավաքագրել է կողմնակիցների ու ընդլայնել իր հնարավորությունները՝ ներթափանցելով պետական բոլոր կառույցները։
FETÖ-ն փորձել է պատանդ վերցնել ազգի ապագան և նրա իրականացրած հեղաշրջման փորձի ժամանակ բացահայտվել է ժողովրդի կողմից։ Անհնար է այդ կազմակերպության ղեկավարին ընկալել որպես կրոնական գործիչ»։
Թուրքիայի Կրոնական խորհուրդը հավաքվում է 5 տարին մեկ ։ Վերջին անգամ այն հավաքվել էր 2014 թվականին։