Հարուցվել են քրեական գործեր՝ ոստիկանների կողմից առերևույթ բռնություն կիրառելու դեպքերով. ՀՔԾ


22:18 , 3 օգոստոս, 2016

Panorama.am-ը գրում է.

Հարուցվել են քրեական գործեր՝  ոստիկանների կողմից առերևույթ բռնություն կիրառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը ու փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերով: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության  լրատվական ծառայությունից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված մի շարք քաղաքացիների, փաստաբանների հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների քննարկմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ զինված անձանց կողմից Երևանի Մ. Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ վարչական շինությունները զավթելուց հետո, 2016թ. հուլիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության ծառայողները, իրենց պաշտոնեական դիրքը ենթադրաբար ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրանց լիազորությունների շրջանակից, Մ. Խորենացի փողոցում, հարակից տարածքներում, Սարի թաղում և այլ վայրերում հատուկ միջոցների գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառել տարբեր անձանց, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ անձանց բերման ենթարկելիս և դրանից հետո նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:  

Ոստիկանության ծառայողները, նույն միջոցառումներն իրականացնելիս իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, ենթադրաբար խոչընդոտել են     լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը:

‪Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ