Պաշտոնական. Ժեսուսը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»


21:40 , 3 օգոստոս, 2016

«Պալմեյրաս»-ի հարձակվող Գաբրիել Ժեսուսը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: Այդ մասին հայտնում է «քաղաքայիններ»-ի պաշտոնական կայքը: 19-ամյա հարձակվողը անգլիական ակումբին կմիանա 2017 թվականի հունվարին:

««Մանչեսթեր Սիթի»-ն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Ես շատ եմ ցանկանում հանդես գալ «քաղաքայիններ»-ի կազմում»,- հայտարարել է բրազիլացի հարձակվողը:

Ավելի վաղ նշվել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը շուրջ 32-34 մլն եվրո կկազմի: