20:55 , 3 օգոստոս, 2016
Tert.am-ը գրում է.
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը՝ նախատեսվածից բավականին ուշ՝ «Սասնա ծռեր» վանկարկումներով: Ազատության հրապարակում են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Հավաքված քաղաքացիներն առաջարկում են, որպեսզի Զարուհի Փոստանջյանը բարձրանա հարթակ և ելույթ ունենա:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը հայտարարեց, որ մինչ բարձրախոսի միանալը որոշ մարդիկ հայտարարություններով են հանդես եկել և փնովել են այլ երկրներին, սակայն իրենց պայքարը պետք է լինի հայակենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ