19:38 , 3 օգոստոս, 2016
«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ստևան Յովետիչը «Նապոլի»-ի ուշադրության կենտրոնում է:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` նեապոլիտանյան ակումբը պատրաստ է բանակցություններ սկսել «քաղաքայիններ»-ի հետ:
Հիշեցնենք, որ Յովետիչը վարձավճարով հանդես է գալիս «Ինտեր»-ում, որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման, 7 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել: