1700 տարի առաջ պետականորեն 1-ինը քրիստոնեություն ընդունած ազգը մնացել է տիպիկ ասիացի


13:44 , 11 փետրվար, 2013

Ինձ այս պահին հետաքրքրում է ոչ թե Հայրիկյանի ՍԴ դիմել-չդիմելը, այլ մեր ազգի ՔԾՆԱՆՔԱՅԻՆ էությունը. ավելի քան 1700 տարի առաջ պետականորեն 1-ինը քրիստոնեություն ընդունած ազգը նշված հատկանիշով մնացել է տիպիկ ասիացի՝ թե՛ քծնողի և թե՛ այն ընդունողի առումով: Եվ հիանալի տեքստեր կարդացող թեկնածուն էլ առանց ընկալելու տեղ է տալիս այդ քծնանքին՝ այն դարձնելով նորմա քաղաքացի-պետպաշտոնյա փոխհարաբերություններում: Երկրի նախագահ իհարկե չեմ եղել, բայց համակարգելով ամենափոքր խումբն անգամ՝ երբեք թույլ չեմ տվել այնպիսի իրավիճակ, որ հանգեցներ քծնանքի: