Ստամբուլում թերթի հղի աշխատակցուհուն ծեծել են բաց հագուստի համար


19:24 , 3 օգոստոս, 2016

 Ստամբուլում թերթի հղի աշխատակցուհուն ծեծել են բաց հագուստի համարYerkir.am-ը գրում է.

Ստամբուլում` փողոցում, ծեծի են ենթարկել Evrensel թերթի հղի աշխատակցուհի Հազալ Օլմեզին. հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ծայրահեղականները կնոջը ծեծել են, իրենց կարծիքով, բաց հագուստով փողոց դուրս գալու համար։ Նրան նաև մեղադրել են Գյուլենի կողմնակիցը լինելու մեջ, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ: