13:28 , 11 փետրվար, 2013
Գոյություն ունի մի հավելված, որը խորհուրդ կտամ տեղադրել ինտերնետ դիտարկիչների վրա: Այդ հավելվածը կոչվում է «SaveFromNet» և թույլ է տալիս ներբեռնել աուդիո/վիդեո ֆայլեր «Odnoklassniki», «Vkontakte», «Youtube» և այլ կայքերից: Հավելվածը տեղադրելուց հետո երգի կամ տեսահոլովակի մոտ հայտնվում է ներբեռնելու կոճակ: Ահա թե ինչ տեսք ունեն այդ կոճակները տարբեր կայքերում`
Ընդհանուր առմամբ, հավելվածը թույլ է տալիս ներբեռնել մի քանի տասնյակ կայքերից, այդ պատճառով չեմ կարող նկարներով անդրադառնալ բոլոր այն կայքերին, որտեղ հայտնվում է այդ կոճակը: Ահա այդ կայքերի ցուցակը՝
Հավելվածի առավելություններից է նաև այն փաստը, որ այն հասանելի է բոլոր առաջատար դիտարկիչների համար: Հավելվածը տեղադրելու համար սեղմեք համապատասխան դիտարկիչի նշանի վրա: