Ֆրանսիայի նախագահը դեմ է մզկիթների պետական ֆինանսավորմանը


18:14 , 3 օգոստոս, 2016

Брифинги участников саммита "Группы двадцати"Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեմ է արտահայտվել երկրի մզկիթների պետական ֆինանսավորման գաղափարին, ընդգծելով, որ Ֆրանսիան աշխարհիկ պետություն է` տեղեկացնում է RNS-ը:

«Անհնար է, որ պետությունն ինչ-որ ձևով ֆինանսավորի ինչ-որ կրոնական պաշտամունք»,- Օլանդի խոսքերն է մեջբերել Le Point պարբերականը: Միաժամանակ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ դեմ չէ դրամահավաքության կամ վճարման գաղափարին, եթե այն մասնավոր բնույթ ունենա: