18:02 , 3 օգոստոս, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր բարձրաստիճան ոստիկան է պաշտոնանկ արվել. զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գեւորգ Հակոբյանը:
Նրա փոխարեն Էրեբունու բաժնի պետ է նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը:
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: