Սարի թաղի ու Խորենացու դեպքերից տուժածներին համապատասխան ախտորոշում չի ներկայացվել. բաց նամակ առողջապահության նախարարին


18:08 , 3 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ մտահոգություն հայտնելով հուլիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված պայթուցիկ նյութերի և այլ միջոցների արդյունքում տուժած քաղաքացիների ախտորոշման և բուժօգնության առնչությամբ:

Նամակում նա մասնավորապես նշել է.

«Օգոստոսի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում տարբեր բժշկական կենտրոններում հանդիպել ենք դեռևս բուժում ստացող տուժած քաղաքացիների, որոնց առնչությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր մտահոգությունները և ակնկալում ենք դրանց հրատապ լուծումները:

Առաջին. Վնասվածքներ ստացած քաղաքացիների վնասվածքների արձանագրում և ախտորոշում

Մինչ օրս տուժած քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները չեն տեղեկացվել վնասվածքների վերաբերյալ և նրանց համապատասխան ախտորոշում չի ներկայացվել:

Այս հանգամանքը խիստ կարևոր է նախաքննության մարմնի կողմից իրականցվող քննության ընթացքում յուրաքանչյուրի ստացած վնասների պատճառների գնահատման և համարժեք պատասխանատվության առաջադրման համար:

Խնդրում ենք հետևողականություն դրսևորել և ապահովել պատշաճ վերահսկողություն, որպեսզի տուժած քաղաքացիների վնասվածքները, ըստ ծանրության և լրջության հստակ և ճշգրիտ արձանագրվեն, ախտորոշվեն և դրանք տրամադրվեն քաղաքացիներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ