Չինաստանում սկսել են երջանկություն և երկարակեցություն ձմերուկներ վաճառել


19:54 , 3 օգոստոս, 2016

Panorama.am-ը գրում է.

Չինաստանում սկսել են վաճառել երջանկություն և երկարակեցություն հիերոգլիֆներով ձմերուկներ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The South China Morning Post-ին:

Նման բան մտածել է 56-ամյա մի ֆերմեր: Նկատելով, որ ձմերուկն ու սեխը վատ են վաճառվում, համատեղության կարգով տարրական դասարանների ուսուցիչ աշխատող ֆերմերը երկու ձմերուկի վրա եղունգներով գրել է հիերոգլիֆները:

Ձմերուկները գնել են մեկ ժամվա ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ