16:42 , 3 օգոստոս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Emirates ավիաընկերության մարդատար ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել Դուբայի օդանավակայանում:
Այս մասին, Twitter-ում հայտնել Է Flightradar24-ը, որն զբաղվում Է ամբողջ աշխարհում թռիչքների մոնիթորինգով:
Emirates-ի տվյալներով՝ Boeing 777 ինքնաթիռում եղել Է 275 մարդ: Բոլոր ուղեւորները հանրանավից տարահանվել են: Նախնական տվյալներով՝ արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, ասել են մամուլի ծառայությունում:
Նշվում Է, որ հանրանավը մեկնել Էր Հնդկաստանի Թրիվանդրամ քաղաքից: Flightradar24 միկրոբլոգը նաեւ հաղորդել Է, որ օդանավակայանը փակ Է ինքնաթիռների ժամանման եւ մեկնման համար: