«Սասնա ծռերի» չորս անդամներ գտնվում են դատապարտյալների հիվանդանոցում. Գոռ Ղլեչյան


16:49 , 3 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի չորս անդամներ գտնվում են դատապարտյալների հիվանդանոցում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը. «Այս պահի դրությամբ «Սասնա ծռեր» խմբի չորս կալանավորված անդամներ գտնվում են դատապարտյալների հիվանդանոցում»:

Հարցին, թե ինչ փոփոխություններ են արվել «Սասնա ծռեր» խմբի անդամների հիվանդասենյակներում՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը, Գոռ Ղլեչյանն ասաց, որ փոփոխություններ արվել են ինչը մանրամասնորեն ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:  

Նշենք, որ դատապարտյալների հիվանդանոցում են գտնվում Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Պավլիկ Մանուկյանն ու Արամ Մանուկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ