Հնարավոր չէ իշխանություններին փոխել, քանի որ ժողովուրդն ու իշխանությունները նույնն են


16:50 , 3 օգոստոս, 2016

Ժողովուրդը ունակ կլինի տեսնել կամ ընկալել իրավիճակից ելքն այն բանից հետո միայն, երբ իմաստնանա այնքան, որ կհասկանա՝
- հնարավոր չէ իշխանություններին փոխել ընտրությունների միջոցով,
-հնարավոր չէ իշխանություններին փոխել ուժային մեթոդներով,
-հնարավոր չէ իշխանություններին փոխել, քանի որ ժողովուրդն ու իշխանությունները նույնն են:

Ժողովուրդը հետզհետե մոտենում է այս իմաստնությանը: Բայց եթե ժողովուրդը տրամաբանելու բավարար շնորք ունենար, ապա այդ իմաստնությանը կգար դեռ հեռավոր 1998-ին՝ կարդալով և ըմբռնելով ՈՒՄԻՑ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՓՐԿԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ գրքույկը, որում ներկայացված էին իրականության այսպիսին լինելու խորքային պատճառները ; Ու այսքան տարիներն անտեղի չէր կորցնի, չէր ջարդվի, չէր հուսալքվի, ինքնավնասումով չէր զբաղվի՝ իշխանություններին դրդելով դառնալ ավելի ու ավելի վատը:

- Քսան տարի է, նույն բանն ասում ես, - երբեմն երբեմն կշտամբում են ինձ,- չես տեսնո՞ւմ, չեն լսում քեզ:

Այո, տեսնում եմ: Բայց ո՞րն է իմ մեղքը, որ մարդիկ ալարում են մտածել ու այսօր եկել՝ փակուղու առաջ են կանգնել: Տնետուն ընկնե՞մ, բոլորին մեկ առ մեկ բացատրե՞մ- ապացուցե՞մ:
Կամ՝ Նժդեհը 90 տարի առաջ քննել ու առաջարկել է իրականությունը փոխելու ելքը: 90 տարի է՝ մարդիկ ունակ չեն հասկանալ, ըմբռնել նրա ասածները ու դուրս գալ ճահճից:
Նժդե՞հն է մեղավոր դրանում: Այո՞: