Իշխանության մեջ դեռևս կան փակ քննարկումներ` պե՞տք է գնալ բարեփոխումների, թե՞ ոչ. Ա. Բադալյան


16:10 , 3 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Tert.am–ի հետ զրույցում Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանն ասում է, որ իշխանության ներսում արդեն իսկ կան 2  խմբեր, որոնք  փակ քննարկումներ են անցկացնում, թե պե՞տք է գնալ փոփոխությունների, թե՞ ոչ: «Հիմա նախագահից է կախված` կգնա՞, թե չի գնա»,- ասաց Արմեն Բադալյանը: Անդրադառնալով ՀՀ նախագահի  բարձրաձայնած ազգային համաձայնության կառավարության մասին, քաղաքագետը նշեց, որ կարևորը, ոչ թե այն է, թե ինչպես կկոչվի, այլ այն, թե ինչ կանի այդ կառավարությունը:

-Պարոն Բադալյան, Նախագահ Սերժ Սարգսյանն իր ի ելույթում խոսեց ազգային համաձայնության կառավարության մասին և այդ համատեքստում խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին: Այսինքն` ըստ Ձեզ` հերթական կոալիցիոն կառավարության, հայտնի  որակյալ մեծամասնությա՞ն մասին էր խոսում, թե իրոք ազգային համաձայնության, նրա`ինչ պահանջում է հասարակությունը` իշխանությունից փոփոխություններ ակնկալելիս:

- Դժվար  է ասել` հասարակությունն ինչ է պահանջում, որովհետև հասարակության տարբեր խմբեր տարբեր պահանջներ ունեն, հասարակության մի մասին, որն  արտագաղթում է, հարցը, թե կստեղծվի՞ ազգային համաձայնության կառավարություն, թե ոչ, չի հետաքրքրում: Հասարակության երկրորդ մասին, որը պայքարում է օրինական ճանապարհով` ընտրություններ, փոփոխություններ և այլն, նրան կարող է հետաքրքրել ազգային համաձայնության կառավարության ձևավորումը: Չնայած, պետք է հստակեցնել` ինչ է նշանակում ազգային համաձայնության կառավարություն: Իսկ հասարակության երրորդ հատվածին, որը պայքարի ձևն ընտրել էր զինված ճանապարհը, նրան հետաքրքրում է ոչ այնքան այն, թե կլինի՞ արդյոք ազգային համաձայնության ծրագիր, թե ոչ, այլ թե ինչ անհատական բարեփոխումներ կիրականացվեն: Անկախ նրանից, թե դա կանի ազգային համաձայնությա՞ն ծրագիրը, թե  գործող կառավարությունը: Եվ պայքարի չորրորդ ձևն էլ այս գործընթացներին չխառնվելն է և յոլա գնալը: Եվ նրան էլ, ճիշտն ասած, հետաքրքրում է իր սոցիալական վիճակի լավացումը: Իսկ թե կանի ա՞յս, թե ազգային համաձայնության կառավարությունը, դա էական չէ: Այսինքն` ազգային համաձայնության կառավարությունը չի կարող բավարարել ողջ հասարակությանը:

- Խոսքը ազգային համաձայնության կառավարության մասին  չէ, այլ բովանդակությամբ, էությամբ` ազգային համաձայնության: Այսինքն` կլինի՞ հերթական կոալիցիոնը, թե  բնույթով ազգային համաձայնության:

- Խնդիրն այն չէ, թե ինչպես կկոչվի` ազգային համաձայնությա՞ն, կոալիցիո՞ն, թե ինչ։  Կարևոր չէ, կարևոր է, թե ինչ կանի այն: Եթե, թեկուզ գործող կառավարությունը վերացնի մենաշնորհները, կատարի բարեփոխումներ, համապատասխան պայմաններ ստեղծի բիզնեսի զարգացման համար, էական չէ այն ինչպես կկոչվի: Էականն` ինչեր կանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ