15:29 , 3 օգոստոս, 2016
Tert.am-ը գրում է.
ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանը նախագիծ է ներկայացրել կառավարություն, որով առաջարկում է բարձրացնել իր ու տեղակալների աշխատավարձը:
Կառավարությունը վաղվա նիստում քննարկելու է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնյային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները՝ սահմանելով համապատասխանաբար 12, 10 և 8.5 գործող 10, 8.5 և 7.5-ի փոխարեն:
«Գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական»,- գրված է ՊԵԿ հեղինակած նախագծում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ