15:04 , 3 օգոստոս, 2016
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցները բազում տարիներ Թուրքիայում հաջողությամբ քողարկել են իրենց դեմքը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում անգամ մի շարք նախարարներ ընդհուպ մինչև 2012 թվականը խրախուսել են այդ շարժման գործունեությունը մի շարք հարցերում:
Էրդողանը նաև ափսոսանք է հայտնել, որ ավելի վաղ չի հաջողվել պարզել Գյուլենի շարժման իրական մտադրությունները, որը քողարկվել է կրոնական կարգախոսներով: Նա Գյուլենին անվանել է խաբեբա: