Թրամփը Բարաք Օբամայի կառավարման տարիներն աղետ Է համարել


12:14 , 3 օգոստոս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, ի պատասխան գործող նախագահ Բարաք Օբամայի քննադատության, վերջինիս մեղադրել Է թուլության մեջ, իսկ նրա կառավարման տարիները որակել Է աղետ:

Այս մասին տեղեկացնում Է BBC-ին:

«Նայեք Ուկրաինային: Նա խոսում Է Ուկրաինայի իրադրության եւ այն մասին, թե ինքն ինչ խիստ Է գործում Ռուսաստանի նկատմամբ: Մինչդեռ նրանք խլեցին Ղրիմը»,- ասել Է Թրափը Fox News հեռուստաալիքին տված հարզազրույցի ժամանակ:        

Թրամփը նաեւ քննադատել Է ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում եւ վերստին նախագահին մեղադրել Է անվճռականության մեջ:

«Նա թուլություն հանդես բերեց, նա գործուն չԷր»,- ասել Է Թրամփը՝ Օբամային համարելով ամենավատ նախագահն ԱՄՆ-ի պատմության մեջ:

Օգոստոսի 2-ին Օբաման խիստ քննադատության Էր ենթարկել Թրամփին՝ հայտարարելով, որ նա միջազգային հարաբերությունների բնագավառում բավականաչափ գիտելիքներ չունի նախագահ լինելու համար: