Ճիշտ չի լինի խստորեն պատժել ՊՊԾ տարածք հաց հասցրած մարդուն


12:10 , 3 օգոստոս, 2016
Իմ համեստ կարծիքով, ՊՊԾ տարածք հաց հասցրած մարդը, թեև իրավական առումով երևի թե ունի հանցակցի կարգավիճակ, բայց ճիշտ չի լինի խստորեն պատժել այս մարդուն։ Ցանկացած պարագայում, եթե մարդը զենք չի վերցրել ու միայն ոստիկանական պատնեշը անցնելով՝ հաց է հասցրել, ապա չի կարելի դրա համար մարդուն ազատազրկման դատապարտել, առավել ևս, որ դրանում ոչ այնքան իր մեղավորությունն է, որքան այդ պատնեշը նման անփույթ կազմակերպող ու հսկող ոստիկանական ուժերինը։