13:00 , 3 օգոստոս, 2016
Habertürk-ի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից Բինգյոլ (Բյուրակն) նահանգում ոստիկանական զրահապատ մեքենայի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է:
Քուրդ զինյալները նախապես պայթուցիկ են տեղադրել ճանապարհի վրա և այն պայթեցրել ոստիկանական մեքենայի անցման ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 5 ոստիկան: Այժմ նշվում է, որ զոհվածների թիվը հասել է 7-ի: Վիրավոր ոստիկանները շարունակում են բուժում ստանալ Բինգյոլի ու Էլյազըղի հիվանդանոցներում: Պայթյունը կազմակերպած և իրականացրած քուրդ զինյալներին չի հաջողվել կալանավորել: