Հնդկական Քաշմիրում անկարգությունների զոհերի թիվը հասել է 52-ի


11:24 , 3 օգոստոս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Հնդկական Ջամմա և Քաշմիր նահանգներում արդեն մոտ մեկ ամիս շարունակվող անկարգությունների զոհ է դարձել առնվազն 52 մարդ, այդ թվում` 2 ոստիկան:

Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են հուլիսի 8-ին Բուրhան Մուզաֆար Վանի սպանությունից հետո, ով «Խիզմ ուլ Մուջահիդին» ահաբեկչական խմբավորման 22-ամյա ակտիվիստ է:

Իրավիճակը սկսել է կայունանալ հուլիսի վերջին, հուլիսի 24-ին իշխանությունները սկսել են չեղարկել սահմանված սահմանափակումները, սակայն նախորդ շաբաթվա վերջին սահմանափակող միջոցառումները վերականգնվել են:

Երեքշաբթի Պամպոր քաղաքում երկար ժամանակ ի վեր առաջին անգամ կրկին բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք հանգեցրել են զոհերի: Անջատողականների կողմնակիցները շրջապատել են ոստիկանության մեքենան, իրավապահները կրակ են բացել: Մեկ ցուցարար սպանվել է, ևս մեկը գտնվում է ծայրահեղ վիճակում, հայտնում են լրատվամիջոցները: