ԱՄՆ-ում ծնողները «Pokemon Go»-ի պատճառով երեխային մոռացել են փողոցում


06:22 , 3 օգոստոս, 2016

Operativ.am–ը գրում է.

Արիզոնում ծնողները, տարվելով «Pokemon Go» խաղով, մոտ 2 ժամ մոռացել են երեխային փողոցում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

ԱՄՆ-ի դատախազությունը նման պահվածքը «տրամաբանությունից դուրս է անվանել»: Լացող երեխային իր տան մոտ հայտնաբերել է հարևանն ու անմիջապես հայտնել ոստիկանությանը:

27-ամյա  Բրենտ Դեյլին և 25-ամյա Բրիան Դեյլին  ձերբակալվել են: Նրանք մեղադրվում են ծնողական պարտականությունների թերացման մեջ: