Քլինթոնը ապացուցել է պետական պաշտոնում աշխատելու իր անկարողությունը․ Թրամփ


05:17 , 3 օգոստոս, 2016

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատասխանել է երկրի նախագահ Բարաք Օբամայի կողմից իր հասցեին արված քննադատությանը, հայտարարելով, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ընդունակ չէ աշխատելու պետական պաշտոնում, հայտնում է Reuters-ը:

«Հիլարի Քլինթոնը ապացուցել է պետական պաշտոնում աշխատելու իր անկարողությունը»,- ասել է նա:

Ավելի վաղ Օբաման Թրամփին մեղադրել էր ԱՄՆ-ն ղեկավարելու անկարողության մեջ: