Չինաստանի պաշտպանության նախարարը կոչ է արել պատրաստվելու ծովում ժողովրդական պատերազմի


03:18 , 3 օգոստոս, 2016

Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանը երկրի քաղաքացիներին կոչ է արել պատրաստվելու ծովում ժողովրդական պատերազմի ՝ երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար, հայտնում է Sixua գործակալությունը:

Նախարարի խոսքերով՝ զինվորականները, ոստիկանությունը և ժողովուրդը պետք է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար պատրաստվեն մոբիլիզացման: Բացի այդ՝ նա կարգադրել է Չինաստանի քաղաքացիների համար անցկացնել քաղպաշտպանության պարապմունքներ: