23:22 , 2 օգոստոս, 2016
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում կալանավորվել է 250 դատավոր և դատախազ: Դա իրականացվել է հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման գործի հետաքննության շրջանակներում:
Նրանց թվում են հայտնվել Էրգենեքոնի ու Բալյոզի գործերը քննած դատախազներ Սեդաթ Սամի Հաշըլօղլուն և Հուսեին Քափլանը: Դատավորներն ու դատախազները կալանավորվել են «ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու» մեղադրանքով: