22:49 , 2 օգոստոս, 2016
168.am-ը գրում է.
23-ամյա կիսապաշտպանը կարող է դառնալ Պոլ Պոգբայի փոխարինողը, եթե ֆրանսիացին այս ամառ փոխի ակումբը:
«Յուվենթուսի» ղեկավարները սկսել են բանակցությունները «ՊՍԺ»-ի և կիսապաշտպանի գործակալ Դոնատո Կամպլիի հետ: Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, թուրինցիները գտնում են, որ Մարկո Վերատին կարող է փոխարինել Պոլ Պոգբային, ով մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Տրանսֆերի ենթադրյալ արժեքը 50 մլն եվրո է:
2015-16 մրցաշրջանում Վերատին «ՊՍԺ»-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում և դարձել է 5 փոխանցման հեղինակ: