Եթե կոռուպցիայի դեմ իրապես պայքար լինի, դա ռեսուրս կարող է ստեղծել երկրի տնտեսության զարգացման համար. տնտեսագետ


19:26 , 2 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը, որը պլանավորել են էրդողանը և Պուտինը, սահուն կերպով լրացվում է նաև Ադրբեջանով, որը որ փաստորեն այս երկրների միջև կապող օղակ է: Այնպես որ սա լուրջ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որը փորձում են փորձարկել այս երկրները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նշենք, որ օգոստոսի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելելու է Ադրբեջան: Բաքվում նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Ըստ այդմ՝ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Հասան Ռոուհանին քննարկելու են միջազգային ու տարածաշրջանային քաղաքականության հրատապ հարցեր, գործնական համագործակցության հաստատման հեռանկարները, մասնավորապես՝ էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում:

«Ռուսաստանը հիմա գտնվում է Արևմուտքից արտաքսվածի կարգավիճակում և փորձեր է ձեռնարկում այդ մեկուսացված վիճակից դուրս գալու: Հեղաշրջման վերջին փորձից հետո նույն իրավիճակում հայտնվեց նաև Թուրքիան, որը գնալով կոշտացնում է իր հայտարարությունները Արևմուտքի նկատմամբ և փորձում է ավելի պայմանավորված կապեր ունենալ: Իսկ Իրանը, երկար ժամանակ բնականորեն կտրված էր արտաքին աշխարհից»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ