ՊՊԾ գնդի զավթման քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ


19:12 , 2 օգոստոս, 2016

Օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զինված զավթման դեպքի վերաբերյալ քրեական գործը։

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զինված զավթման դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: