Հայաստանը չի համաձակնվում զիջել արյունով գրաված հողերը՝ հանուն Ռուսաստանի կայսերական շահի


19:06 , 2 օգոստոս, 2016
Իսկ այժմ առանց էմոցիաների
Ժիրինովսկին ռուսական քաղաքական էլիտայում նորեկ չէ, նա Պետդումայի փոխխոսնակն է, ռուսական պետական հեռուստաընկերությունների թոք-շոուների մշտական մասնակիցը, ռուսական քաղաքական գծի ուղղակի արտահայտողն ու պաշտպանը։
Եթե Ռուսաստանը խնդիր ունի ԱՄՆ-ի հետ, ուրեմն նա առաջին գծում է, եթե խնդիրը Թուրքիայի հետ է, ուրեմն նա առաջինն է հայհոյում ու Թուրքիան վերացնելու կոչ անում՝ հայերի ձեռքով։
Հիմա թիրախը Հայաստանն է, քանի որ Հայաստանը կանգնած Ռուսաստան -Թուրքիա - Ադրբեջան կոալիցիայի ճանապարհին, չի համաձակնվում զիջել արյունով գրաված հողերը՝ հանուն Ռուսաստանի կայսերական շահի։
Իսկ Հայաստանի վերաբերյալ թոք - շոու կազմակերպել հնարավոր չէ, ամեն դեպքում ֆորմալ դաշնակիցներ ենք ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում, բայց իր տեղը ցույց տալ պետք է։ Իսկ սրա համար կան հատուկ ծաղրածուներ, որոնք կասեն ինչ որ պետք է, երբ որ պետք է։ Պուտինի Հայաստանյան վկաները ջանք չեն խնայում տարրանջատել Ժիրինովսկուն Պուտինից, բայց դա զուր է։ Ռուսաստանն այն պետությունը չէ, որ Պոտդումայի փոխխոսնակը ինչ ուզի ասի։
Եվ երկրորդը, բոլորը ֆիքսվեցին «թքած ունենալ» արտահայտության վրա՝ չնկատելով կոնտեքստը, որում հնչեցվել է այդ միտքը։
Խնդրում եմ նորից կարդալ ու ավելի ուշադիր, ու մտածելու ունակություն ունեցող մարդ անմիջապես կհասկանա, որ դա Ռուսաստանի ոչ պաշտոնական պատասխանն է Հայաստանի միակողմանի զիջումների չգնալու իր դիրքորոշմանը։