Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված տղամարդը քիչ առաջ մահացավ


18:12 , 2 օգոստոս, 2016

HRKH9273-600x400Araratnews.am-ը գրում է.

Քիչ առաջ մահացել է Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանը: Այս մասին տեղեկությունը  Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Հիշեցնենք, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից հայտնում էին, որ այրվածքներն անհամատեղելի են կյանքի հետ: Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին:

Հանրահավաքի ժամանակ ինքնահրկիզված տղամարդուն բժշկական կենտրոն էին տեղափոխել ցուցարարները, քանի որ նա հրաժարվել էր ոստիկանների առաջարկած մեքենայով տեղափոխվել: