Օգոստոսի 8-ին ՌԴ և Իրանի նախագահները կմեկնեն Բաքու


18:00 , 2 օգոստոս, 2016

Օգոստոսի 8-ին ՌԴ և Իրանի նախագահները կմեկնեն ԲաքուBarometer.am-ը գրում է.

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է.

Ս.թ. օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Բաքու մասնակցելու Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի առաջնորդների առաջին եռակողմ հանդիպմանը:

Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Հասան Ռուհանին Բաքվում կքննարկեն միջազգային և տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցեր, կողմերի միջև համագործակցության հեռանկարները՝ մասնավորապես էներգետիկայի և տրանսպորտի ասպարեզում:

Նախատեսվում է, որ Բաքվում Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ: