«Հասարակական քննադատությունը» կողմնակալ է. Մաս 2


17:55 , 2 օգոստոս, 2016

Երեկվանից աչքիս ընկնում են քննարկումներ, որոնց առանցքը Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի Բեյրութ և Հալեպ բառերն են, մասնավորապես համարում են, որ համեմատել Երևանի դեպքերը Բեյրութի և Հալեպի հետ սխալ է:

Ուրեմն գանք զինյալ տղերքի խմբի անվանումից: Որևէ մեկը փորձե՞լ է մտածել, թե խումբն ինչո՞ւ են անվանել «Սասնա ծռեր»: Օրինակ, կարելի է ենթադրել, որ անվանել են Սասնա ծռեր, քանի որ պայքարի մյուս կողմին չեն դիտել որպես հայրենակիցներ, այլ օտարազգիներ ու ինչպես որ էպոսի Սասնա ծռերն էին պայքարում օտարի դեմ, իրենք էլ նույն կերպ պայքարում են ինչ-որ «օտար զավթիչների» դեմ: Այս միտքը գուցե չգար, եթե խմբի «գաղափարական թևի» պատասխանատուներն անընդհատ չշեշտեին, որ զինված տղերքը դուրս են եկել «ազգային ազատագրական պայքարի»:

Հիմա, «ազգային ազատագրական պայքար» եզրի կիրառումը չարժանացնելով քննադատության` խոսել այն մասին, որ Բեյրութի և Հալեպի հետ համեմատությունը «լեգիտիմ զինյալ ընդդիմություն, բռնակալ կառավարիչ» ընկալումների հնարավորություն են ստեղծոււմ Արևմուտքի համար, ստացվում է չափազանց կողմնակալ, մանավանդ որ զինված պայքարի հետևանքների մասով դրա անթույլատրելիության տեսակետը հաստատելու համար բերված օրինակները դասագրքային են: