Էրդողանը հայտնել է, թե ինչի մասին կցանկանա խոսել Պուտինի հետ հանդիպմանը


17:32 , 2 օգոստոս, 2016

168.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կցանկանար քննարկել տնտեսական համագործակցությունն ու ճգնաժամը, որն առաջացել է երկկողմ հարաբերություններում ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանումից հետո, հայտնում է Hurriyet-ը:

«Ես օգոստոսի 9-ին կլինեմ Սանկտ Պետերբուրգում, որտեղ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը ցանկանում են քննարկել մեր տնտեսական համագործակցությունն ու ռուսական ինքնաթիռի հետ կապված ճգնաժամը, որի հարցով Թուրքիան արդեն ցուցադրել է իր զգայունությունը»,- հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայի տնտեսական համաժողովում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: