Araratnews.am-ը գրում է.
Հունգարիան անիրատեսական է համարում ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունը` «Ամերիկայի ձայնի» տեղեկացմամբ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:
Նրա խոսքով` ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ տարբեր զգացողություններ ունի Ռուսաստանի կողմից սպառնալիքի առումով: «Մենք նման զգացողություն չունենք Ռուսաստանի հարցում: Չեմ կարծում, թե Ռուսաստանը սպառնում է մեր գոյությանը»,- ասել է նա: