17:00 , 2 օգոստոս, 2016Հենց Անժելա Այվազյանի թոռնուհին մանկապարտեզից տուն եկավ, կրակոցնմերը սկսեցին: Հենց հնգամյա աղջնակը լսեց ձայները, գլուխը կախ արեց ու վախեցած տուն վազեց:
«Խելացի աղջիկ է: Նա գիտի, որ ոչ մի դեպքում չպետք է կանգ առնել»,- The Guardian-ի թղթակցին թոռնուհու մասին ասել է տատիկը:
«Այս անգամ ոչ ոք չտուժեց, բայց բոլորը գիտեն, որ Մովսեսում՝ Բերդից հյուսիս-արևելք ընկած փոքրիկ գյուղում, դիպուկահարները կրկին կհարձակվեն: Այվազյանն ասում է՝ դա ժամանակի հարց է»,-գրում է պարբերականը:
Մովսեսի ընտանիքների համար, հուլիսիվերջին հարձակումը իրենց ամենօրյա կյանքի մաս է: Այս գյուղն Ադրբեջանից ընդամենը 300 մ հեռավորության վրա է: Տեղացիներն ասում են, որ գյուղի 90 տոկոսը թշնամու դիտակետի ներքո է, տների մեծ մասը՝ դիպուկահարների նշանառության տակ:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը 55 տարի ապրում է այդ համայնքում:
«Դժվար գտնեք մի տուն, որի վրա հրազենի հետքեր չկան»,-ասել է նա:
Գյուղապետի տունը հակառակորդը թիրախովարել էր անցած տարվա սեպտեմբերին:
«Նրանք անկանոն կրակ էին բացել: Գիտեն, որ այստեղ մարդիկ են ապրում, դրա համար էլ համոզված են, որ ինչ-որ մեկին վնաս կպատճառեն»,-ասել է նա: