Ֆրանցիսկոս պապը կանանց սարկավագության ուսումնասիրման հանձնաժողով է ստեղծել


16:48 , 2 օգոստոս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կանանց սարկավագության ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել:

Այն կուսումնասիրի  եկեղեցու վախ շրջանում կանանց սարկավագ կարգելու հարցը, փոխանցում է Վատիկանի ռադիոն:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Դավանաբանական կոնգրեգացիայի քարտուղար մոնսինյոր Լուիս Ֆրանցիսկո Լադարիա Ֆերերը: Հանձնաժողովի կազմի մեջ մտնող աստվածաբանների թվում են վեց կին, այդ թվում՝ երկու միանձնուհի: