Պուտինն օգոստոսի 8-ին կայցելի Բաքու


16:02 , 2 օգոստոս, 2016

 Պուտինն օգոստոսի 8-ին կայցելի ԲաքուYerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին կայցելի Բաքու: Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ այցի ընթացքում Պուտինը կմասնակցի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ առաջին հանդիպմանը:

Սպասվում է, որ նախագահները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի առաջնային հարցերը, համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես` էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում: