«Ինտեր»-ը բանակցություններ է սկսել Օբամեյանգի տրանսֆերի հարցով


15:08 , 2 օգոստոս, 2016

Միլանի «Ինտեր»-ը հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Իտալական ակումբն արդեն բանակցություններ է սկսել գաբոնցի հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման նպատակով:

Օբամեյանգն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե հեռանա «Բորուսիա»-ից, ապա դա կանի միայն հանուն Մադրիդի «Ռեալ» տեղափոխության: Նա բազմիցս հայտարարել է, որ «Արքայական ակումբ»-ում հանդես գալ երազել է մանկուց: