Հայաստանում իշխանություն-հասարակություն հարաբերությունները նման են դասախոս - ուսանող հարաբերություններին


13:10 , 2 օգոստոս, 2016

Հայաստանում իշխանություն-հասարակություն հարաբերությունները նման են դասախոս - ուսանող հարաբերություններին. չհանդիպել չեն կարող, բայց պարբերական հանդիպումներից էլ առանձնապես արդյունք չկա
Եվ դա գիտեն երկու կողմերն էլ:

Եվս մի նմանություն. ուսանողը բարձր գնահատական (հասարակությունը - լավ երկիր) է ուզում, իսկ դասախոսն ասում է, որ բարձր գնահատականը գրպանում դիված չէ, որ հանի տա, այլ համատեղ աշխատանքի արդյունք է: Բայց դասերի ընթացքում պարզվում է, որ դասախոսը միշտ չէ, որ գերազանցում է ուսանողին ինտելեկտուալ և բարոյական հարթություններում, երբեմն էլ ուսանողն է ամեն կերպ ապացուցում Դարվինի տեսությունը:

Արդյունքը երևում է, երբ նայում ենք պատուհանից: