12:08 , 2 օգոստոս, 2016
Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի Բինգյոլ շրջանում ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ պայթուցիկով բեռնավորված մեքենա է գործի դրվել: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ճանապարհին պայթուցիկով բեռնավորված մեքենան կանգնեցրել էր Քրեական բանվորական կուսակցությունը (PKK):
Պայթյունի հետևանքով զոհվել է վեց ոստիկան, չորսը վիրավորվել են: Վիրավորներն անմիջապես հոսպիտալացվել են: