Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի անկումը Թուրքիային արժեցել է 840 միլիոն դոլար


11:56 , 2 օգոստոս, 2016

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2016 թվականի առաջին կեսին Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջային հոսքը կրճատվել է 87 տոկոսով, ինչը Թուրքիային արժեցել է 840 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

2016 թվականի առաջին կեսին Ռուսաստանից Թուրքիա է այցելել 184.000 ռուսաստանցի, ինչը գրեթե 8 անգամ զիջում է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (1.5 միլիոն մարդ):

2016 թվականի հունվար-հունիս ամիսներին Թուրքիան զբոսաշրջությունից ստացել է 9 միլիարդ դոլար (2015 թվականի նույն ժամանակահատվածում՝ 12.6 միլիարդ դոլար):