ԱՄՆ-ը սկսել է հարվածել Լիբիայում ԴԱԻՇ-ի դիրքերին


09:00 , 2 օգոստոս, 2016

Ամերիկացի զինվորականները սկսել են ավիահարվածներ հասցնել Լիբիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Ինչպես հայտնել են Պենտագոնում, ավելի վաղ նման խնդրանքով ամերիկյան հրամանատարությանն էր դիմել լիբիական կառավարությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հարվածների թիրախ էր դարձել լիբիական Սիրտ քաղաքը, որտեղ կենտրանացած են ԴԱԻՇ-ի ուժերը։ Այն տապալված լիբիացի առաջնորդ Մոամար Քադաֆիի հայրենի քաղաքն է, որը համարվում է Իրաքի և Սիրիայի սահմաններից դուրս ԴԱԻՇ-ի ամենամեծ պատվարը։

Լիբիայի վարչապետ Ֆայեզ Սարաջը, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ ուղերձով, հայտարարել է, որ գրոհայինները ծանր կորուստներ են կրել։ Գործողությունը վերաբերում է միայն Սիրտ քաղաքին և դրա մերձակայքին։

Ավիահարվածները դարձել են նման տեսակի առաջին ռազմական գործողությունը, որն ԱՄՆ-ն իրականացրել է Լիբիայի կառավարության հետ համատեղ։